Գլխավոր Հիվանդություններ Ասթմատիկ վիճակ

Ասթմային վիճակը (status asthmaticus) բրոնխային ասթմայով հիվանդի շնչական շնչահեղձության ձգձգված նոպան է, որի առաջացման պատճառներ կարող են լինել շերտավորվող բրոնխաթոքային վարակը, զանգվածային ալերգիկ ազդակները, գլյուկոկորտիկոիդային անբավարարությունը։ Ասթմային վիճակ ընդունված է համարել բրոնխային ասթմայի չկասեցվող այն նոպաները, որոնք տևում են 8-12 ժամից ավելի։ Ասթմային վիճակն ուղեկցվում է ծանր շնչառական անբավարարությամբ, որը կարող է ավարտվել հիպոգլիկեմիկ կոմայով (գիտակցության կորուստ, երբեմն ցնցումներ, մաշկի և լորձաթաղանթների տարածուն կապտուկ, մկանային և զարկերակային հիպոտոնիա, սրտի գործունեության անկում։ Բուժումը։ Անհետաձգելի թերապիան յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է լինի անհատական, հաշվի առնելով հիվանդության ծանրությունն ու ընթացքի առանձնահատկությունները։ Մի շարք դեպքերում միայն հակահիստամինային պատրաստուկների կիրառումով հնարավոր է լինում կասեցնել բրոնխային ասթմայի ոչ ծանր նոպան։ Շնչառական անբավարարությունը նվազեցնելու նպատակով նշանակվում է խոնավեցրած թթվածին՝ 5 րոպե տևողությամբ։ Շնչառական անբավարարության աճման դեպքում անհրաժեշտ են կորտիկոստերոիդներ: Ներքին ընդունման ձևով տրվում են լորձալուծիչներ, ինհալացիայի ձևով սպիտակալուծիչ ֆերմենտներ։ Անհրաժեշտ է որոշել բրոնխային ասթմայի ծանր նոպա ունեցող երեխայի արյան թթվահիմնային հավասարակշռության ցուցանիշները և, նյութափոխանակման ացիդոզի հայտնաբերման դեպքում, կարգավորման նպատակով, ներարկել հիմնային լուծույթներ։ Բրոնխային ասթմայի ծանր նոպա ունեցած երեխաներին շարունակում են ակտիվորեն բուժել բրոնխոսպազմոլիտիկ միջոցներով նաև հետնոպայական շրջանում։ Նրանց ընդունումը դադարեցվում է բրոնխակծկման երևույթների լրիվ վերացումից հետո։ Սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդության առկայության, վարակի քրոնիկական օջախների սրացման, բրոնխաթոքային վարակի զուգակցման դեպքում նշանակվում է հակամանրէական բուժում (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ)։ Բրոնխային ասթմայի դեպքում, որն ուղեկցվում է մեծ քանակության տարբեր տրամաչափի թաց խզզոցներով, էքսուդատիվ բաղադրիչով, նպատակահարմար է միզամուղ միջոցների միանվագ օգտագործումը։ Մի շարք դեպքերում լավ արդյունք է ստացվում կորտիկոստերոիդների և խինոլինային շարքի դեղամիջոցների, ինչպես նաև հեպարինային ինհալացիաների զուգակցումից։ Սուր գրգռման վիճակներում ցուցված են տրանկվիլիզատորները։ Ռեմիսիայի շրջանում մեծ դեր են խաղում բուժական մարմնամարզությունը, կոփումը։ Ալերգենի հայտնաբերման դեպքում կատարվում է սպեցիֆիկ հիպոսենսիբիլիզացիա։ Անհրաժեշտ է սահմանափակել երեխայի շփումը ալերգենների հետ, բացառել կենցաղային փոշին և այլն։ Պետք է նկատի ունենալ, որ բրոնխային ասթմայով հիվանդների մոտ հաճախ նկատվում են անաֆիլաքսային ռեակցիաներ, որոնց զարգացումը կապված է դեղամիջոցների օգտագործման հետ։ Սանատոր-առողջարանային բուժում կատարվում է Ղրիմի հարավային ափի առողջարաններում, տեղական մասնագիտացված առողջարաններում։ * Արյան ընդհանուր քննություն։ Հնարավոր է էոզինոֆիլիա։ * Խորխի քննություն։ Էոզինոֆիլների, էպիթելի, Կուրշմանի գալարների, Շարկո-Լեյդենի բյուրեղների մեծ քանակություն։ * Զարկերակային արյան գազային բաղադրության հետազոտություն։ * Արտաքին շնչառության ֆունկցիայի գնահատում (ՂԹԺ)։ Այս հետազոտությունն անհրաժեշտ է ինչպես ասթման ախտորոշելու, այնպես էլ հետագայում հիվանդության պրոգնոզը գնահատելու համար։ Բրոնխային օբստրուկցիայի վիճակը գնահատելու համար սպիրոմետրի միջոցով որոշում են 1 վայրկյանում ուժգին արտաշնչման ծավալի (ԿՂԹ1), ուժգին արտաշնչման պահին թոքերի կենսական տարողությունը (ՂԻժխ)։ Նույն նպատակով պիկֆլոումետրի միջոցով որոշվում է արտաշնչման առավելագույն արագության (կհԹ) մեծությունը։ Ախտորոշիչ կարևոր նշանակություն ունի նշված ցուցանիշների գնահատելը կարճատև ազդող β2-ագոնիստներով փորձի պայմաններում։ Թոքերի արտաքին շնչառությունը գնահատելու հետ մեկտեղ կարելի է հայտնաբերել բրոնխների հիպերռեակտիվականություն՝ մետախոլինով, հիստամինով, նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթով, սառն օդով, ֆիզիկական լարվածության փորձերի պայմաններում։

* Մաշկային սկարիֆիկացիոն, ներմաշկային փորձեր յուրահատուկ ալերգեններով։ Հաշվի առնել, որ դրանք որոշ դեպքերում կարող են տալ կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունք։ * Արյան մեջ իմունոգլոբուլին E-ի ընդհանուր և յուրահատուկ ֆրակցիաների որոշում։ * Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն։ Կարող է հայտնաբերվել թոքային հյուսվածքի օդատարության աճ։ * ԷՍԳ։ Նոպայի ընթացքում հայտնաբերվում են սրտի աջ հատվածների գերբեռնվածության նշաններ. 1. PII-III-ի ամպլիտուդը 2 մմ-ից բարձր: 2. QRS կոմպլեքսի առանցքի շեղում դեպի աջ 90օ–ից ավելի: 3. T ատամիկի ամպլիտուդի նվազումը ստանդարտ և աջ կրծքային արտածումներում: 4. Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի կամ ամբողջական պաշարում:

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003