Արգիրոզ կամ արգիրիա (հին հուն․՝ ἄργυρος — արծաթ + -ia), այն առաջանում է մարդու մարմնում արծաթի, դրա միացությունների և արածթի փոշու մեծ չափաբաժնի ընդունումից: Աննշան կերպով կարող է օգնել լազերային թերապիան կամ դերմաբրազիան։

Արգիրոզը հաճախ առաջանում է երկար ժամանակ արծաթի ընդունումից, օրինակ՝ կոսմետիկ միջոցներ: Արգիրոզի դեպքեր նաև արձանագրվում են արծաթի վերամշակման արտադրության աշխատողների մոտ։ Փոքր չափաբաժիններով այն վնասակար չէ։ Սակայն կոսմետիկ դեֆեկտները, որոնք կարող են մաշկի գույնը փոխել կապտա-արծաթագույն, հնարավոր է առաջացնեն հոգեբանական անհարմարավետություն։ Չնայած հետազոտությունները ցույց են տալիս, որ պրեպարատները որոնց մեջ կան արծաթի իոններ, ունեն ավելի մեծ հակաբակտերիալ ազդեցություն: 2007 թվականի դեկտեմբերի 20-ին հրատարակվեց կալիֆոռնիացի Պոլ Կարասոնի պատմությունը՝ երկար ժամանակ կոլոիդական արծաթ ընդունելուց հետո, նրա մաշկը ամբողջովին պատվել էր կապտա-արծաթագույնով: 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Պոլը 62 տարեկան հասակում մահացավ սրտի կաթվածից:

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003