Գլխավոր Հիվանդություններ Քնի օբստրուկտիվ ապնոէ

Համաձայն հայտնի տարածված կարծիքի՝ խռմփոցը տհաճ, բայց անվտանգ ձայնային ֆենոմեն է։ Սակայն քչերին է հայտնի, որ խռմփոցը համարվում է նախակլինիկական և հետագայում արդեն կլինիկական դրսևորում բավական ծանր մի հիվանդության, որ կոչվում է քնի օբստրուկտիվ ապնոէ (ՔՕԱ)։ Այս հիվանդության առաջին ազդանշանն անգիտակցաբար տալիս են հիվանդի հառազատները, որոնք տագնապահար հետևում են, թէ ինչպես է հանկարծակի խռմփոցը ընդհատվում և առաջանում շնչառության կանգ։ Երբենմ 3-4ժամ տևող քնի ընթացքում կարող է առաջանալ 300-400 շնչառության կանգ։ Քնի խանգարումը մարդու մոտ կարող է հանգեցնել կյանքի որակի կտրուկ անկման։ Երկարատև անքնությամբ տառապող մարդկանց մոտ կարող են դիտվել գլխացավեր, մշտական քնքոտություն, գրգռվածություն, հիշողության և կենտրոնացման թուլացում, պոտենցիայի իջեցում։

Վերին շնչառական ուղիների անցանելիությունը կախված է վերջիններիս տրամագծից, հարթ մկանների տոնուսից և ներշնչման ժամանակ ներկրծքային բացասական ճնշման մեծությունից։ Քնի ժամանակ, երբ դիտվում է հարթ մկանների տոնուսի զգալի անկում, ստեղծվում շնչառական ուղիների նեղացման համար նպաստավոր պայմաններ, որն, որպես կանոն, տեղի է ունենում ներշնչման ժամանակ, երբ ստեղծվում է բացասական ճնշում և առաջանում է ուժ, որը նպաստում է շնչառական ուղիների պատերի մոտեցմանը։ Հերթական ներշնչման ժամանակ տեղի է ունենում շնչառական ուղիների լրիվ նեղացում և շնչառության կանգ։ Այս պայմաններում դրդվում է գլխուղեղում տեղակայված շնչական կենտրոնը, որի արդյունքում շնչառությունը վերականգնվում է։ Շնչառության հաճախակի և երկարատև ընդհատումերը հանգեցնում են արյան թթվածնով հագեցվածության նվազեցմանը, որին առավել զգայուն են գլխուղեղն ու սրտամկանը։ Մշտական առավոտյան գլխացավերը կարող են լինել գիշերային հիպօքսիայի դրսևորում։ Վերջինս կարող է հանգեցնել նաև տարբեր առիթմիաների և սրտամկանի ինֆարկտի առաջացմանը, շաքարային դիաբետի ընթացքի ծանրացմանը։ Շնչառության ցանկացած կանգ սթրես է օրգանիզմի համար, որն ուղեկցվում է զարկերակային ճնշման բարձրացմամբ (180-200 մմ ս․ս․)։ Մշտական, երկարատև զարկերակային ճնշման գիշերային բարձրացումները կարող են հանգեցնել զարկերակային հիպերտենզիայի զարգացմանը, որն առանձնանում է բուժմանը դժվար ենթարկվելով։ Հիպօքսիան և քնի խանգարումը նպաստում են նաև աճի հորմոնի (սոմատոտրոպին) սեկրեցիայի ընկճմանը, որը հասուն մարդու օրգանիզմում ապահովում է ճարպային փոխանակությունը։ Այս դեպքում խանգարվում է ճարպային փոխանակությունը, ինչի արդյունքում սկսվում է արագ գիրացման պրոցես։ Պարանոցի շրջանում ճարպային կուտակումը նպաստում է շնչառական ուղիների հետագա նեղացմանը և հիվանդության պրոգրեսիվմանը, որն էլ իր հերթին խորացնում է սոմատոտրոպինի անբավարարությունը, և առաջանում է արատավոր օղակ։ Հիվանդության երկարատև ընթացքի դեպքում դիտվում է նաև տեստոստերոնի սինթեզի ընկճում, որն էլ հանգեցնում է լիբիդոյի նվազմանը և իմպոտենցիայի առաջացմանը։ Քուն մտնելուց անմիջապես հետո մարդու մոտ առաջանում է խռմփոց, շուտով նրա մոտ դիտվում է շնչառության կանգ։ Այդ ընթացքւմ խռմփոցը ընդհատվում է և շնչական աղմուկներ լսելի չեն։ Մարդու կրծքավանդակի և որովայնի պատի շարժումները հուշում են, որ նա փորձում է շնչել և մոտավորապես 15-25 վայրկյան անց բարձր խռմփացնում է և կատարում մի քանի խորը ներշնչում և արտաշնչում։ Հիվանդի քունը որպես կանոն անհանգիստ է, նա գալարվում է անկողնում, շարժում ոտքերն ու ձեռքերը, երբեմն նաև խոսում։ Շնչառության կանգի հաճախականությունն և երկարատևությունը կախված են հիվանդության ծանրության աստիճանից։ Հիվանդության ծանր ընթացքի դեպքում շնչառության կանգ առաջանում է քնելուց անմիջապես հետո և մարմնի ցանկացած դիրքում։ Հիվանդության համեմատաբար թեթև ընթացքի դեպքում դա տեղի է ունենում քնի խորը փուլերում կամ հիվանդի հորիզոնական դիրքում։ Քնի օբստրուկտիվ ապնոէ կարելի կասկածել, երբ կա Բարձր և ընդհատվող գիշերային խռմփոց Գիշերային միզարձակման հաճախականության շատացում Գիշերային քնի երկարատև խանգարում 6ամիս և ավելի Ցերեկային քնքոտություն Ճարպակալում Զարկերակային հիպերտենզիա հատկապես գիշերային և ցերեկային Շնչառության կանգ քնած ժամանակ Նշված ցուցանիշների 3 և ավելիի դեպքում կամ միայն վերջինի դեպքում հիվանդը կարիք ունի ավելի խորը բժշկական հետազոտությունների և բուժման։ Ներկայումս բուժման առավել տարածված մեթոդներից են Փափուկ քիմքի լազերայի պլաստիկա Շնչառական ուղիներում մշտական դրական ճնշման ստեղծում Հիվանդին խորհուրդ է տրվում Քնել աջ կամ ձախ կողմի Ապահովել գլխի բարձր դիրք Խուսափել հանգստացնողներ, քնաբերներ ընդունել քնից առաջ-սրանք նվազեցնում են մկանային տոնուսը և նպաստում հարթ մկանների թուլացմանը, որն էլ կարող է հանգեցնել շնչառական ուղիների նեղացմանը։ Նշված պրերարատները հակացուցված են հիվանդության միջին և ծանր ընթացքի դեպքում։ Չօգտագործել ալկոհոլ քնից առաջ- ալկոհոլը նույնպես նպաստում է հարթ մկանների թուլացմանը և կարոգ է առաջացնել ՔՕԱ Նվազեցնել քաշը Չծխել Ապահովել ազատ քթային շնչառություն

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003