Ապիֆոբիա, հաճախ անվանում են նաև՝ մելիսոֆոբիա կամ սֆեկսոֆոբիա (լատ.՝ apis - մեղու, հուն.՝ φόβος - վախ), սպեցիֆիկ ֆոբիա մեղուների, կրետների և դրանց կծելու նկատմամբ: Ամենատարածված սպեցիֆիկ ֆոբիաներից մեկն է։ Վախին հաջորդում է խուճապը և անհանգստությունը։ Այս ֆոբիան ունեցողները հաճախ նախընտրում են չխոսել իրենց ֆոբիայի մասին։

Այս ֆոբիան ունեցող մարդկանց մոտ այդ գործընթացը տեղի է ունենում տարբեր ձևերով։ Ուսումնասիրելով ապիֆոբիայի պատճառները՝ գիտնականներն եկել են մի եզրահանգման, որ ապիֆոբիան առաջանում է միայն այն դեպքում, երբ մեղուն կծում է մարդուն և մարդը խիստ վախենում է: Ապիֆոբ մարդու պահվածքը ունի 2 ձև։ Առաջինը՝ ապիֆոբ մարդը փորձում է խուսափել մեղուներից, կրետներից և այն ամենից, ինչ կապված է դրանց հետ։ Երկրորդը՝ ապիֆոբ մարդը, երբ հանդիպում է մեղուներին, կրետներին և փեթակներին, փորձում է ոչնչացնել դրանք: Ապիֆոբիա հաճախ նկատվում է երեխաների շրջանում։ Պատճառը՝ տաք եղանակնին փեթակի կողքով անցնելն է։ Կան ապիֆոբիան բուժելու մի քանի մեթոդներ, դրանք են՝ հիպնոթերապիան, պահվածքաթերապիան և ՆԼՊ-ն։ Այս մեթոդները օգնում են ապիֆոբիկ մարդուն դուրս գալ ծանր վիճակից և թեթևանալ:

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003