Գլխավոր Հիվանդություններ Հոդի անշարժություն

Հոդի անշարժություն, անկիլոզ (հունարեն-ծռված, կորացած), շարժումների բացակայություն հոդում, առաջանում է հոդամակերեսների սերտաճման հետևանքով։

Պատճառները՝ հոդերի սուր և քրոնիկական բորբոքումները, հոդածայրերի քայքայումը ախտահանման պրոցեսների, վիրավորումների և վնասվածքների հետևանքով։ Հոդամակերեսներում զարգացող հյուսվածքի բնույթից կախված հոդի անշարժությունից լինում է ֆիբրոզ, աճառային և ոսկրային, ինչպես նաև լրիվ և մասնակի (կախված հոդում զարգացող պրոցեսի տևողությունից)։ Բուժումը՝ վիրահատական, վերջույթի հարմար դիրք ստեղծելու նպատակով՝ արթրոպլաստիկա, արթրոդեզ կամ ոսկրահատում։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003