Գլխավոր Հիվանդություններ Անգլիական քրտինք

Անգլիական քրտինք կամ անգլիական ջերմախտը (լատ.՝ sudor anglicus, անգլ.՝ sweating sickness), վարակիչ հիվանդություն անհայտ էտիոլոգիայով և շատ բարձր մահացության մակարդակով։ Մի քանի անգամ ներթափանցել է Եվրոպա (հիմնականում Թյուդորական Անգլիա) 1485 և 1551 թվականներին։

«Անգլիական քրտինք» հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, չուներ անգլիական ծագում և ներթափանցեց Անգլիա Թյուդորների տոհմի հետ։ 1485թ․-ի օգոստոսին Հենրի VII, ով ապրում էր Բրետանում, իջավ Ուելս, և հաղթեց Ռիչարդ III-ին Բոսվորտի ճակատամարտում։ Հենրիի իջնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում այն արդեն հասցրել էր հայտնվել։ Լոնդոնում մեկ ամսվա ընթացքում (սեպտեմբեր-հոկտեմբեր) այդ հիվանդությունից մահացավ մի քանի հազար մարդ։ Որից հետո համաճարակը նահանջեց։ Ժողովուրդը այն ընդունեց, որպես վատ նախանշան Հենրի VII-ի համար․ «Նրան վիճակված է թագավորել տանջաքներով, նախանշան դրան եղավ քրտինքոտ հիվանդությունը թագավորման սկզբում»։ 1492թ․-ին հիվանդությունը փոխանցվեց Իռլանդիա որպես անգլիական ժանտախտ (իռլ.՝ pláigh allais), չնայած նրան, որ մի շարք հետազոտողներ պնդում էին, որ դա եղել է տիֆ։ 1507 և 1517 թվականներին հիանդությունը նորից բռնկվեց ամբողջ երկրով մեկ։ Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների բնակչության կեսը մահացել է անգլիական քրտինքից։ Այդ ժամանակահատվածում անգլիական քրտինքը ներթափանցեց նաև Կալե (այն ժամանակ անգլիական տիրույթ) և Անտվերպեն, բայց դրանք միայն տեղային բռնկումներ էին։ 1528թ․-ի մայիսին հիվանդությունը ներթափանցեց Լոնդոն չորրորդ անգամ և մոլեգնեց ամբողջ երկրով մեկ։ Նույնիսկ Հենրի VIII ստիպված էր բաց թողնել արքունիքը և թողնել մայրաքաղաքը՝ հաճախակի փոխելով աթոռանիստը։ Այս անգամ հիվանդությունը լրջորեն տարածվեց՝ հայտնվելով սկզբում Համբուրգում, իսկ հետո հարավ՝ հասնելով Շվեյցարիա, որից հետո ամբողջ Սուրբ Հռոմեկան կասրություն, Լեհաստանի արևելք, Լիտվական մեծ իշխանություն և Մոսկվայի մեծ իշխանություն (Նովգորոդ), իսկ հյուսիսից՝ Նորվեգիա և Շվեդիա։ Ընդհանրապես ամեն տեղ համաճարակը շարունակվում էր երկու շաբաթից ոչ ավելի։ ֆրանսիան և Իտալիան մնացին զերծ համաճարակից։ Տարեվերջին այն վերացավ ամեն տեղ, բացի Շվեյցարիայից, որտեղ պահպանվեց մինչև հաջորդ տարի։ Վերջին բռնկումը տեղի է ունեցել 1551թ․-ին Անգլիայում։ XVIII—XIX դարերում Ֆրանսիայում հայտնվեց նմանատիպ հիվանդություն՝ հայտնի որպես «պիկարդիական քրտինք» (ռուս.՝ пикардийский пот), բայց այնուամենայնիվ դա այլ հիվանդություն էր, քանզի ի տարբերություն անգլիական քրտինքի, այն ուղեկցվում էր ցանով։ 1485թ․-ի առաջին բռնկմանը զոհերի ցուցակում էին Լոնդոնի երկու լորդեր, վեց ավագանիններ և երեք շերիֆ։ Մի քանի անգամ հիվանդությունը հարվածել է Թյուդորների տոհմի հարազատերին։ Հնարավոր է 1502թ․-ին դրանից մահացել է Հենրիի ավագ որդին՝ Արթուրը։ Կարծում են, որ Հենրի VIII-ի ապագա կինը (այդ պահի դրությամբ) Աննա Բոլեյնը, հաղթահարել է «անգլիական քրտինքը» և կազդուրվել է 1528թ․-ի համաճարակի ժամանակ։ 1551թ․-ի ամռան վերջին բռնկման ժամանակ դրանից մահացան Չարլզ Բրենդոնի 14-ամյա և 16-ամյա զավակները՝ Հենրի և Չարլզ Բրենդոններ, ով երկրորդ անգամ ամուսնացել է Հենրի VII աղջկա և Հենրի VIII քրոջ՝ Մարիա Թյուդորի հետ։ Հիվանդությունը սկսվում է խիստ սարսուռով, ուժեղ դողէրոցք, ցավում և պտտվում էր գլուխը, ապա ցավում էին պարանոցը, ուսերը և վերջույթները։ Մի քանի ժամ անց ծարավի ուժեղ զգացում էր սկսվում, տենդ և ամբողջ մարմինը պատվում էր գարշահոտ քրտինքով։ Հետո արագանում էին սրտի զարկերը, սիրտը սկսում էր ցավել և հիվանդը սկսում էր զառանցել: Հիվանդությանը բնորոշ էր ուժեղ քնկոտությունը։ Համարավում էր, որ եթե հիվանդը քնի, այլևս չի արթնանա։ Հետաքրքիր է, որ ի տարբերություն, օրինակ` այտուցային ժանտախտի, հիվանդի մարմնին որևէ ցան կամ խոցեր չէին առաջանում: Անգլիական քրտինքով մեկ անգամ վարակվելու դեպքում հիվանդության նկատմամբ դիմադրողականություն չէր առաջանում և դրանով կարելի էր կրկին վարակվել: Ֆրենսիս Բեկոնը «Հենրի VII թագավորման պատմություն»-ում նկարագրում է հիվանդությունը այսպես․

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003