Գլխավոր Հիվանդություններ Կվինկեի այտուց

Կվինկեի այտուց կամ անգիոնևրոտիկ այտուց, քիմիական և կենսավանական գործոնների նկատմամբ պատասխան ռեակցիա է։ Հաճախ ունի ալերգիկ բնույթ։ Առաջացման դեպքում նկատվում է դեմքի ամբողջական նամ մասնակի այտուցվածություն։ Հիվանդությունը անվանվել է գերմանացի բժիշկ Հենրիխ Կվինկեի անունով, ով առաջին անգամ նկարագրել է այն 1882 թվականին։ Հիվանդությունը դրսևորվում է այտուցներով։ Այտուցվում են հիմնականում շուրթերը, բերանը, այտերը, սեռական օրգանները։ Այտուցված հատվածներում մաշկի գույնի փոփոխություն չի նկատվում։ Քորը բացակայում է։ Որոշ դեպքերում այն անհետանում է 2-3 ժամվա ընթացքում։ Այտուցը կարող է առաջանալ կոկորդում և դժվարացվել շնչառությունը։ Դրա հետևանքով առաջանում է հազ, հևոց, նկատվում է ձայնի կոշտացում, աղմկոտ շնչառություն։ Կարող է առաջանալ հիպերկապնիկ կոմա, որը կարող է հանգեցնել մահվան։ Կվինկեյի այտուցը տարբերվում է եղջերացանից մաշկի խորը ախտահարմամբ։ Հարկ է նաև նշել, որ եղջերացանը և կվինկեյի այտուցը կարող են առաջանալ նաև միաժամանակ։

Բուժման համար օգտագործում են անտիալերգիկ պրեպարատներ, գլյուկոկոստիկոսերոիդներ։ Բացի դեղորայքից անհրաժեշտ է նաև վերացնել ալերգենները և պրովոկացիոն գործոնները։ Միջին ծանր և ծանր հիվանդների հոսպիտալացումը անհրածեշտ է։ Կվինկեյի այտուցի առաջացումը բավականին վտանգավոր դրություն է, հետևաբար անհրաժեշտ է տիրապետել առաջին օգնությանը։ Ամենից առաջ պետք է զանգահարել շտապ օգնություն Շտապ դադարեցնել հօվանդի շփումը ալերգենի հետ, եթե ալերգենը հայտնի է Եթե այտուցը առաջացել է որևէ պրեպարատի միջմկանային ներարկումից կամ միջատի խայթից, ապա պետք է տեղադրել ճնշման կապ խայթած տեղից վերև, եթե տեղն այնպիսին է, որ հնարավոր չէ նշված միջոցի կիրառումը, ապա պետք է սառը թրջոց կամ սառույց դնել տվյալ հատվածում։ Դա դանդաղեցնում է ալերգենի տարածումը օրգանիզմում։ Թուլացնլ հիվանդի հագուստի կապերը, արձակել կոճակները Ապահովել հիվանդի մաքուր օդ շնչելը Հանգստացնել հիվանդին, մինչև շտապ օգնության ժամանումը Կարող եք հիվանդին տալ տաք ջրում լուծված հաբեր, որոնք պարունակում են ակտիվացված ածխածին Գոյություն ունի հատուկ տեսակ՝ Ժառանգական անգիոնևրոտիկ այտուց, կապված С1-ինհիբիտոր կեմպլեքս համակարգի անբավարարության հետ։ Հաճախ հիվանդանում են տղամարդիկ, բնութագրական է ընտանեկան անամնեզը, ըստ որի հիվանդության առաջացման խթաններից են միկրոտրավմաները և սթրեսները։ Հաճախ այտուցը առաջանում է կոկորդում։ Հիանդության բուժուման մեթոդը տարբերվում է ալերգիկ հիվանդույթյունների բուժման մեթոդներից։ Նախքան որևէ վիրահատական միջամտություն կատարելը անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003