Գլխավոր Հիվանդություններ Ռիֆտ հովտի տենդ

Ռիֆտ հովտի տենդը՝ վիրուսային զոոնոզ հիվանդություն է, որը ախտահարում է հիմնականում կենդանիներին, սակայն կարող է վարակիչ լինել նաև մարդկանց համար: Վարակը կարող է ծանր հիվանդության պատճառ դառնալ ինչպես կենդանիների, այդպես էլ մարդկանց մոտ: Վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1931թ. Քենիայում, Ռիֆտի հովտում: Մարդկանց վարակման դեպքերի մեծ մասը տեղի է ունենում վարակված կենդանիների արյան կամ օրգանների հետ ուղղակի կամ անուղղակի շփման հետևանքով: Վիրուսը կարող է փոխանցվել մարդուն վարակված կենդանիների սպանդի կամ մշակման ժամանակ, անասնաբուժական միջամտությունների արդյունքում և այլն: Այդ պատճառով հովիվները, ֆերմերները, սպանդանոցի աշխատակիցները, անասնաբույժները ենթարկվում են վարակման բարձր վտանգի: Վիրուսը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ՝ օրինակ ախտոտված դանակով վերք հասցնելուց, կամ վարակված կաշվի հետ շփման արդյունքում, կամ վարակված կենդանիների սպանդի ընթացքում առաջացած աերոզոլների ներշնչելու արդյունքում: Աերոզոլային ճանապարհով նաև կարող են վարակվել լաբորատորիաների աշխատողները: Կան տվյալներ, որոնք նշում են մարդու վարակվելու հնարավորության մասին՝ վարակված կենդանիների հում կամ ոչ պաստերիզացված կաթի օգտագործման հետևանքով: Մարդկանց վարակումը նաև կարող է տեղի ունենալ վարակված մոծակների (ավելի հաճախ Aedes տեսակի) խայթելու միջոցով: Հնարավոր է նաև վիրուսի փոխանցումը որոշ արյունածուծ ճանճերի միջոցով: Մարդուց մարդուն վարակի փոխանցման վերաբերյալ տվյալները բացակայում են:

Կլինիկական արտահայտում՝ գաղտնի շրջանը տևում է 26 օր, վարակված մարդկանց մեծ մասի մոտ հիվանդությունը տևում է կամ աննշան կամ թեթև ձևով, որը բնորոշվում է տենդային համախտանիշով, գրիպոզային տենդի անսպասելի զարգացումով, մկանացավով, հոդացավով և գլխացավով: Հիվանդների մի մասի մոտ կարող է զարգանալ պարանոցի մկանների ռիգիդություն (կարծրություն), ախորժակի անկում և փսխում: Սովորաբար հիվանդության ախտանշանները տևում են 47 օր: Հիվանդների մի մասի մոտ հիվանդությունը կարող է զարգանալ ծանր ձևով, որը կարող է ուղեկցվել հետևյալ համախտանիշերով՝ աչքերի հիվանդությամբ, մենինգոենցեֆալիտով կամ հեմոռագիկ տենդով: Կանխարգելում՝ բժշկասանիտարական տեղեկատվական հաղորդումները ուղված են կենդանուց մարդուն վարակի փոխանցման վտանգի նվազեցմանը: Անձնական պաշտպանիչ միջոցների (ձեռնոցներ, համապատասխան հագուստ և այլն) օգտագործում սպանդի և կենդանիների հետ այլ անասնաբուժական շփումների ժամանակ: Շրջաններում, որտեղ կա հիվանդանալու վտանգը, կենդանական ծագման բոլոր սննդամթերքը պետք է ենթարկվի համապատասխան ջերմային մշակման: Մոծակների կծելուց պաշտպանիչ միջոցների կիրառում: Հիվանդության բռնկումները կենդանիների շրջանում կարելի է կանխել համապատասխան պատվաստումների միջոցով:

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003