Գլխավոր Հիվանդություններ Միզապարկի բորբոքում

Միզապարկի բորբոքում, ցիստիտ, միզապարկի լորձաթաղանթի բորբոքում՝ պայմանավորված վարակի թափանցմամբ։ Ըստ ընթացքի լինում է սուր կամ քրոնիկական, ըստ տեղային փոփոխությունների բնույթի՝ կատարային (հասարակ), արյունահոսական և այլն։

Առավել հաճախ կանանց մոտ հանդիպում է մրսածության հետ կապված սուր բորբոքումը։ Ախտանշաններն են՝ որովայնի ստորին հատվածի և սրբոսկրի ցավեր, ցավոտ հաճախամիզություն, վերջում՝ արյան արտազատում։ Մեզում հայտնաբերվում են սպիտակուց, լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, բակտերիաներ։ Հիվանդությունը տևում է 1-2 շաբաթ։ Ընթացքը ձգձգվելիս անհրաժեշտ է պարզել պատճառը (շագանակագեղձի ադենոմա, միզապարկի քարեր, արգանդի հիվանդություններ և այլն)։ Բուժումը․ դիետա, անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, սպազմոլիտիկ, ցավը հանգստացնող դեղամիջոցներ, ջերմային պրոցեդուրներ, քրոնիկական ընթացքի դեպքում՝ նաև միզապարկի լվացումներ։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003