Գլխավոր Հիվանդություններ Սրտամկանի ինֆարկտ

Սրտամկանի ինֆարկտ սուր հիվանդություն է, որը պայմանավորված է սրտի պսակային անոթների արյան մատակարարման բացարձակ անբավարարության հետևանքով սրտամկանում մեռուկացման մեկ կամ մի քանի օջախների զարգացմամբ։

ՊատՃառագիտությունը Սրտամկանի ինֆարկտը սիրտ-անոթային համակարգի հաճախ հանդիպող հիվանդություն է, սրտի իշեմիկ հիվանդության կլինիկական ձևերից մեկը, որը զարգացած երկրկներում հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Ընդ որում, մահացածների մեծամասնությունը կազմում են աշխատունակ տարիքի տղամարդիկ։ Սրտամկանի ինֆարկտի հիմնական, բայց ոչ միակ պատճառն է պսակային զարկերակների աթերոսկլերոզը։ Աթերոսկլերոտիկ գործընթացի հարաճումը պատճառ է հանդիսանում պսակային զարկերակների ներանոթենու մեջ ֆիբրոզային թիթեղների (վահանիկների) գոյացման համար, որը ուղեկցվում է մեծ քանակությամբ կալցիումային աղերի կուտակումով։ Որոշակի պայմաններում աթերոսկլերոտիկ թիթեղի մակերեսային շերտերի կազմաբանական կառուցվածքը կարող է խախտվել (ներանոթենու պատռվածք, ենթաներանոթենային արնազեղում, թիթեղի ուռճեցում), և այդ դեպքում նախադրյալներ են ստեղծվում պսակային զարկերակում արյան հոսքի խանգարման համար. ինչն իր հերթին բերում է այդ անոթի կողմից սնուցվող սրտամկանի համապատասխան հատվածի արյան մատակարարման լրիվ կամ մասնակի դադարեցմանը։ Սակայն, սրտամկանի ինֆարկտի ախտածագումը հեռու կլիներ լրիվ լինելուց, եթե հաշվի չառնենք նաև աթերոսկլերոտիկ գործընթացին ուղեկցող արյան հոսունաբանական հատկությունների խանգարումները, գերմակարդման հակումը, հեմոստազի թրոմբոցիտային հատվածի խանգարումները։ Անոթային պատի փոփոխությունները այն պլացդարմն են հադիսանում, որի վրա հետագայում զարգանում են թրոմբոցիտային միաձուլվածքները (ագրեգատները) և ձևավորվում է մակարդուկը. սկսվում է զարկերակի մակարդուկային խցանումը։ Որոշակի պայմաններում խոշոր պսակային զարկերակի կծկանքը նույնպես կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի, կամ նպաստել դրան։ Որպես օրենք, սրտամկանի ինֆարկտի ժամանակ տուժում է սրտի ձախ փորոքը։ Սրտամկանի ինֆարկտի տեղակայումը պայմանավորված է սրտամկանի որոշակի հատվածը արնամատակարարող պսակային զարկերակի ավազանով։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003