Թոքաբորբ կամ պնևմոնիա (հուն.՝ πνευμονία - թոքի բորբոքում) բնութագրվում է որպես թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում, որը գերազանցապես ախտահարում է ալվեոլները, նրանց մեջ առաջացնելով էքսուդացիա։ Այս բնութագրումը նշում է ալվեոլների բորբոքման վարակային բնույթը ի տարբերություն ոչ վարակային ախտահարմանը, որը առաջանում է իմունաբանական և ալերգիկ բորբոքման ժամանակ և կոչվում է «պնևմոնիտ»:

Համաճարակաբանությունը Չնայած վերջին տարիներին թոքաբորբի ախտորոշման և բուժման մեջ հասած հաջողություններին ներկայումս թոքաբորբը բավականին լայն տարածում ունեցող հիվանդություններից է։ Տարիներին զուգահեռ աճում են թոքաբորբով հիվանդացությունը և մահացությունը։ Թոքաբորբերը իրենց մահացության թվով գտնվում են ընդհանուր մահացության 5-րդ տեղում։ Հիվանդացածների 30%-ը կազմում են 60 անց անձինք, որոնց մոտ մահացությունը կազմում է 10-33 %, իսկ 5 տարեկանից փոքր երեխաների մոտ՝ 25%։ Խիստ բարձր է ներհիվանդանոցային՝ ատիպիկ և ասպիրացիոն թոքաբորբերից առաջացած մահացությունը (միջինը 50%)։ Մահացության ամենահաճախակի պատճառն են արտահիվանդանոցային թոքաբորբերը՝ վարակային հիվանդություններից, հատկապես սիրտ-անոթային և շնչառական համակարգի հիվանդություններով ալկահոլիզմով տառապող առաջնային և երկրորդային իմունոդեֆիցիտով։ Թոքաբորբերի 20%-ը պահանջում է հոսպիտալիզացիա։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003