Գլխավոր Հիվանդություններ Տուբերկուլոզ

Տուբերկուլոզ (լատ.՝ tuberculum նշանակում է թմբիկ, հայերեն տարբերակներ՝ պալարախտ, թոքախտ), սպեցիֆիկ վարակիչ հիվանդություն է։ Հարուցիչը տուբերկուլոզի միկոբակտերիան է։ Կա նաև ոչ այնքան տարածված՝ M. bovis (Micobacterium bovis) բակտերիան, որը մարդկանց մոտ տարածվում է վատ եփած մսի և չպաստերիզացված կաթի միջոցով։

Առավել հաճախ ախտահարվում են շնչառական օրգանները՝ թոքերը, սակայն ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև այլ օրգան համակարգերը։ Հիվանդությունը սկզբնական հատվածում կարող է չարտահայտվել, թաքնված լինել (անգլ. latent tuberculosis)։ Այս փուլում հիվանդների 10 %-ը հավակնում է ունենալ ակտիվ տուբերկուլոզ և կարող են նույնիսկ մահվան հանգել, եթե անհրաժեշտ բուժումներ չստանան։ Նաև հավաքագրվել է, որ աշխարհում մարդկանց 30%-ը վարակված է տուբերկուլոզով, սակայն չի ցուցաբերում ախտանիշներ։ Հիվանդության տարածման հայտնի օջաններից է Ռուսաստանի Դաշնությունը։ Տուբերկուլոզի ավանդական ախտանշաններն են՝ քրոնիկ հազը, արյունոտ հազը, կրծքավանդակի հատվածում հաճախակի ցավեր, շնչահեղձություններ, ջերմություն, ուժեղ քրտնարտադրության հատկապես գիշերները և մարմնի քաշի նվազում։ Տուբերկուլողը կարող է տարածվել հեղուկային արգասիքների միջոցով։ Այսինքն՝ օդակաթիլային ուղով, երբ մարդը, ով տուբերկուլոզ կրող թոքեր ունի՝ հազում, խոսում, թքում կամ փռշտում է։ Տուբերկուլոզի ակտիվացումը ավելի հավանական է, երբ անձը ծխում է կամ ունի ՄԻԱՎ/ՁԻԱհ։ Տուբերկուլոզը հայտնաբերելու միջոցներից մեկը մարդու կրծքավանդակի ռենտգենային հետազոտությունն է։ Նաև մանրադիտակային ուսումնասիրությունների միջոցով կարողանում են արագորեն գտնել հարուցիչ բակտերիային։Այն հայտաբերելու համար բժիշկը առաջին հերթին լաբորատոր փորձաքննության է ենթարկում հիվանդի խորխը:

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003