Գլխավոր Հիվանդություններ Շագանակագեղձի քաղցկեղ

Շագանակագեղձի քաղցկեղը (ՇՔ) (լատ.` Prostatic adenocarcinoma) տղամարդկանց մոտ հանդիպող չարորակ նորագոյացություններից ամենատարածվածն է, իսկ ընդհանուր չարորակ ուռուցքներից մահացության պատճառների մեջ գրավում է երկրորդ տեղը։

Հաճախականությունը և համաճարակաբանություն Դեպքերի մեծամասնության ժամանակ շագանակագեղձի քաղցկեղը դանդաղ է աճում, չնայած արձանագրվել են նաև հիվանդության արագ աճի տեմպեր[3]։ Շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը տարիքին զուգընթաց ավելանում է շատ ավելի արագ, քան այլ չարորակ ուռուցքներով հիվանդացությունը և ի տարբերություն վերջիններիս, հիվանդության ակտիվության վերջնակետ։ Այսպես, մոտ 50 տարեկանում պատահական (հայտնաբերված աուտոպսիայի ժամանակ` այլ պատճառներից մահացածների մոտ) հայտնաբերվող շագանակագեղձի քաղցկեղը կազմում է 40%, կլինիկորեն արտահայտված շագանակագեղձի քաղցկեղը՝ 9.5%, մահացությունը շագանակագեղձի քաղցկեղից՝ 2.9%։ Շագանակագեղձի քաղցկեղը (ՇՔ) հաճախ ընթանում է անախտանիշ, չներկայացնելով կյանքի համար որևէ վտանգ, սակայն կարող է ընթանալ նաև ագրեսիվ՝ ժամանակին չախտորոշման և չբուժման դեպքում բերելով մահվան։ Այս ուռուցքի կենսաբանական վարքագիծը կանխագուշակել հնարավոր չէ, և բավականին դժվար է որոշել, թե բուժման ինչպիսի եղանակ է անհրաժեշտ ընտրել տվյալ դեպքում։ Պարզաբանված են ՇՔ-ի մի քանի ռիսկի գործոններ։ Արդեն նշվել է դրանցից մեկը՝ տարիքը։ Թե ծերացման ընթացքում կոնկրետ որ փոփոխություններն են նպաստում ուռուցքի զարգացմանը՝ հայտնի չէ։ 40 տարեկանից ցածր տղամարդկանց մոտ ՇՔ-ի տարածվածությունը կազմում է 10000-ից 1-ի, 40-59 տարեկանում՝ 103-ից 1-ի, 60-79 տարեկանում 8-ից 1-ի մոտ։ Սևամորթները հիվանդանում են սպիտակամորթներից ավելի հաճախ, ընդ որում հիվանդությունը նրանց մոտ ավելի հաճախ է հայտնաբերվում ուշ փուլերում։ Ենթադրվում է, որ ՇՔ-ից սևամորթների մահացությունը նույնպես ավելի բարձր է։ ՇՔ-ով հիվանդացության ռիսկը բարձր է հիվանդի հարազատների մոտ, ընդ որում որքան վաղ է ի հայտ եկել ուռուցքը, այնքան ավելի մեծ է հավանականությունը։ Այսպես, եթե ՇՔ-ը ի հայտ է եկել 70 տարեկանում, ապա նրա հայտնաբերման ռիսկը հարազատների մոտ բարձրանում է 4 անգամ, եթե 60 տարեկանում, ապա՝ 5 անգամ, եթե 50 տարեկանում, ապա՝ 7 անգամ։ Բացի այդ, այս ուռուցքը մոտ 2 անգամ հաճախ է հանդիպում այն տղամարդկանց մոտ, ովքեր չարաշահում են ճարպի օգտագործումը։ ՇՔ-ի ռիսկի ևս մեկ հնարավոր գործոն է դիտվում կադմիումը, որը պարունակվում է ծխախոտի ծխում, կուտակիչներում և եռակցման նյութերում։

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003