Մեր մասին

Hospitals.am կայքը և բջջային հավելվածները տարածաշրջանում միակն են, որ հնարավորություն են ընձեռնում արագ և արդյունավետ կերպով ստանալ օնլայն խորհրդատվություն, տեղեկատվություն՝ բուժհաստատությունների, բաժանմունքների, գործող դեղատների, դեղորայքի և հիվանդությունների վերաբերյալ։ Ինչպես նաև առաքման տարբերակով պատվիրել առողջ և դիետիկ սնունդ։ Կայքի և բջջային հավելվածների շնորհիվ դուք կարող եք ստանալ բժշկական խորհրդատվություն լավագույն մասնագետների կողմից՝ հաղորդագրության, ձայնային զանգի կամ տեսազանգի միջոցով։ Խորհրդատվությունը կարող եք իրականացնել ձեզ համար նախընտրելի լեզվով, ինչպես նաև ուղղել ձեր հարցը մասնագետին՝ մնալով անանուն։ Hospitals-ի շնորհիվ դուք կարող եք կարճ ժամանակահատվածում գտնել համապատասխան բժշկին, ստանալ խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում հետագա բուժում մասնագիտացված բժշկական հաստատությունում։ Ամեն օր թարմացվող նորությունները կարող եք գտնել Hospitals-ի նորություններ և իրադարձություններ բաժնում։ Բջջային հավելվածում առկա է ծառայությունների ցանկը՝ ներառյալ շտապ օգնության կանչ։ Կայքի և բջջային հավելվածների ծառայությունները հասանելի են՝ շաբաթը 7 օր, օրը՝ 24 ժամ։

Գործընկերները մեր մասին

Hospitals. am-ի աշխատակիցները ստեղծել են՝ իր որակի մեջ եզակի համարվող, օնլայն խորհրդա-տեղեկատվական հարթակ, համապատասխան ժամանակակից տենդենցներին։ Չնայած կարճ ժամանակահատվածի, համագործակցությունը արդեն հասել է մեծ հաջողությունների, որում մեծ դեր են ունեցել անձնակազմի ներկայացուցիչները։ Hospitals- ի աշխատակիցները միշտ պատրաստ են աջակցելու, արագ և սիրով պատասխանելու տեխնիկական բնույթի ցանկացած հարցերի։ Նրանց հաջողության չափանիշներից է աշխատանքային ճիշտ գործընթացը, գործընկերների հետ փոխշահավետ պայմաններով համագործակցությունը։

Հաճախորդները մեր մասին

Ելնելով Hospitals.am -ից օգտվողների կարծիքներից, մենք եկանք այն եզրակացության, որ կայքը և բջջային հավելվածները օգնում են մարդկանց շատ արագ կապ հաստատել բժիշկների հետ, ստանալ օգտակար տեղեկություններ, ինչպես նաև տեղեկանալ մոտակայքում գտնվող դեղատներին և բուժհաստատություններին։ Hospitals-ը հնարավորություն է ընձեռում ընտրել լավագույն մասնագետներին՝ խնայել ժամանակ և գումար։